ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund, SARF) 100.000 դոլար է փոխանցել սիրիական Հալեպ քաղաքի հայ համայնքին օգնելու համար, հայտնում է asbarez.com-ը:
Նշվում է, որ վերջին շաբաթներին հիմնադրամի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հալեպից ստացվող նորություններին ու մշտական կապի մեջ են հայ համայնքի ներկայացուցիչների հետ քաղաքում տեղի ունեցող վերջին զարգացումների և հատկապես մարդասիրական դրության մասին «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալու համար:
Նշենք, որ այսկերպ ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա կտրվածքով SARF-ը հալեպահայության համար փոխանցել է 784.000 դոլար: