ԱՄՆ-ը 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը, հաղորդում է Associated Press-ը։
Միացյալ Նաանգների օրենսդրության համաձայն՝ նախագահ Բարաք Օբաման պետք է կամ ստորագրեր կամ մերժեր հակաիրանական պատժամիջոցները երկարաձգելու մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը։
Սակայն Օբաման ոչ մի քայլ չի ձեռնարկել, ուստի փաստաթուղթն ավտոմատ կերպով օրենքի ուժ է ձեռք բերել:
Ավելացնենք, որ պատժամիջոցների այս փաթեթը Իրանի դեմ սահմանվել էր 1996 թվականին: