Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Facebook-ի իր անձնական էջում գրառում է հրապարակել, որում անդրադարձել է իսրայելական մամուլում Բաքու և Աստանա կատարած իր այցերի լուսաբանմանը, փոխանցում է haqqin.az-ը:
«ԶԼՄ-ները կարծես թե չեն նկատել պատմական այցը, որով ես եղել եմ Ադրբեջանում և Ղասախստանում՝ իսլամական երկու պետություններ, որոնք ուղղակի պաշտում են Իսրայելը, և որոնց հետ մենք ամրապնդում ենք կապերը», - գրել է Նեթանյահուն: