Համացանցում հայտնվել է հայկական հայտնի «Կիլիկիա» երգի յուրօրինակ կատարումը՝ հայ և թուրք երաժիշտների մասնակցությամբ:
«Կիլիկիա» երգը մինչ այսօր կատարվել է շատ երաժիշտների կողմից: Սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է նրանով, որ երգի երաժշտական ձևավորմանը և նորովի մեկնաբանմանը մասնակցել են թուրք երաժիշտներ, փոխանցում է Ermenihaber-ը:
Կատարումը «The Beautified Project» ռոք խմբի, պոլսահայ երգչուհի Սիբիլի և ժողովրդական նվագարանների թուրք կատարողներ Գյոքսել Բաքտագիրի, Բուրաք Մալչոքի, Օսման Յուրդալ Թոքջանի և Մերթ Էլմասի համագործակցության արդյունքում է ծնվել:
Առաջին անգամ այն հանդիսատեսին է ներկայացվել նախորդ տարի՝ վերոնշյալ երաժիշտների մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած «Ներդաշնակության մեղեդի» խորագրով համերգի ժամանակ: