Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԼՂՀ այցելելու համար

16:10     15 դեկտեմբերի, 2016

Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Ոստիկանությունը հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,- գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում:

Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի համար դեռ 2011 թվականին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում», փոխանցում է Panarmenian-ը:

2015 թվականի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը:

Բելառուսը կարող է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին, որտեղ նրան կարող են պատասխանատվության ենթարկվել «ադրբեջանական օրենսդրությունը խախտելու համար»:


© armedia.am