Չեխիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Կուբան դեռևս սառը պատերազմի ժամանակներից գոյացած 276 մլն դոլար պարտքն առաջարկել է մարել բավականին արտասովոր ձևով՝ կուբայական ռոմով, փոխանցում է Associated Press-ը:
Նշվում է, որ եթե այս առաջարկն ընդունվի, ապա Չեխիան անվճար ռոմ կստանա ավելի քան 100 տարի: Սակայն ինչպես նշել է երկրի ֆինանսների նախարար Միխալ Զուրովեցը, երկիրը պնդելու է, որ պարտքը գոնե մասամբ վճարվի կանխիկով: