Եվրամիության անդամ երկների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ որոշում են ընդունել երկարացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ևս 6 ամսով: Այս մասին լրագրողներին հայտնել են եվրոպական դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Росбалт-ը:
Նշենք, որ այս կերպ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև 2017 թվականի հունիսի վերջ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, իր աղբյորներին հղումով, այս որոշումը միանգամայն սպասելի էր և Ռուսաստանի պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական ոլորտների դեմ պատժամիջոցների երկարացման պաշտոնական գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթ: