Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը հասատատել է կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարությունը, քանի որ դրանք արդեն սականդալների պատճառ են դարձել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Նախ ընկերությունը կհեշտացնի օգտատերերի համար կեղծ լուրերի մասին հայտնելու գործընթացը, և եթե դրա մասին հայտնեն սահմանված քանակով օգտատերեր, այդ լուրը կուղարկվի ստուգման:
Միևնույն ժամանակ հաստատված կեղծ լուրը չի անհետանա, այն կնշվի որպես «վիճելի», և այն տարածելու դեպքում օգտատերը կզգուշացվի վերջինիս «վիճելի» լինելու մասին: