Ռեժիսոր Վահեդ Սոբխին «Մենք, Եգիպտոսի հայերս» անվանումով վավերագրական ֆիլմ է նկարահանել Եգիպտոսի հայկական համայնքի մասին, հաղորդում է AhramOnline-ը:
Ֆիլմը նկարահանվել է սցենարիստ Եվա Տատրյանի և հետազոտող ու գործադիր պրոդյուսեր Հաննան Էզզաթի համագործակցությամբ և ցուցադրվել է Կահիրեի միջազգային կինոփառատոնին:
Ֆիլմում համայնքի երկարատև պատմությունը ներկայացված է նրա ներկայացուցիչների մասին պատմությունների միջոցով: Ֆիլմի նկարահանման համար օգտագործել են նաև արխիվային նյութեր, այդ թվում, լուսանկարներ, տեսանյութեր և նկարներ:
Նշվում է, որ ֆիլմը կցուցադրվի նաև ԱՄՆ-ում և Կանադայում: