Դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նիստ հրավիրելու վրա պնդել է Ֆրանսիան, որը պահանջում է Հալեպ միջազգային դիտորդական խումբ ուղարկել, հայտնում է DW-ը:
Դիտորդները պետք է հետևեն քաղաքացիական անձանց տարհանման և մարդասիրական օգնության տրամադրման գործընթացին: Նշվում է, որ Փարիզը իր այս նախաձեռնությունը համաձայնեցրել է Գերմանիայի հետ, որը սակայն ՄԱԿ-ի ԱԽ անդամ չէ:
Արևելյան Հալեպում այժմ գտնվում է մոտ 50 հազար մարդ, որոնցից ավելի քան 40 հազարը քաղաքացիական անձիք են՝ այդ թվում նաև ապստամբների ընտանիքները: Նշվում է, որ նրանք կարող են նահանջել Իդլիբ, սակայն հրադադարի մասին քաղաքական համաձայնության բացակայության դեպքում վերջինիս ևս սպառնում է Հալեպի ճակատագիրը, կարծում է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան: