Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը հորդորել է Եվրամիությանը դադարեցնել Թուրքիային ժողովրդավարացման նպատակով տրամադրվող ֆինանսական օգնությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Զինգհամերը նշել է, որ ժողովրդավարացման գործընթացը Թուրքիայում վերջին շրջանում առաջընթաց չի ապրում, հետևաբար գումար տրամադրելն այս պահին նպատակահարմար չէ:
2007-2014 թվականների ընթացքում ԵՄ-ն Թուրքիային 5,4 միլիարդ եվրոյի օժանդակություն է տրամադրել, որից 1 միլիարդը տրամադրել էր Գերմանիան: Նախատեսվում է մինչև 2020 թվականը Թուրքիային տրամադրել ևս 4 միլիարդ 45 միլիոն եվրո: