ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հալեպն ազատագրված է

16:42     16 դեկտեմբերի, 2016

Սիրիական բանակը ավարտել է զինյալների վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերի ազատագրումը, հայտնում է Սիրիայում զինված կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Սիրիական բանակի կողմից զինյալների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջանների ազատագրման գործողությունը ավարտվել է», - ասվում է կենտրոնի հայտարարությունում:

Ավելի վաղ կենտրոնը հայտնել է, որ Արևելյան Հալեպից բոլոր ցանկացողների տարհանումն արդեն ավարտվել է: Ընդհանուր առմամբ, Հալեպից տարհանվել է 9.5 հազար մարդ՝ այդ թվում 4.5 հազար զինյալ:


© armedia.am