Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Եղեգնոտ գյուղում հանդիպում է ունեցել շրջանի համայնքների ղեկավարների հետ:
Քննարկվել են համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի և շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: