ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանը թույլ երկիր է, որը ոչինչ չի արտադրում, բացի գազից, նավթից ու զենքից: Նա այդպիսի հայտարարություն է արել 2016-ի իր վերջին մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք ԱՄՆ-ից փոքր են, ավելի թույլ են: Նրանց տնտեսությունը ոչինչ չի արտադրում, ինչ կցանկանային գնել մյուս երկրները, բացի նավթից, գազից ու զենքից»,-ասել է Օբաման:
Խոսելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների մասին` Օբաման արձանագրել է, որ դրանք վատթարացել են: «Մենք արդեն Ռուսաստանի դեմ սահմանած մեծ քանակությամբ պատժամիջոցներ ունենք: Վերջին տարիներին, ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները, ցավոք, վատթարացել են»,-ասել է նա: