«Միսս աշխարհ-2016» մրցույթի հաղթող է դարձել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

10:45     19 դեկտեմբերի, 2016


Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն արժանացել է «Միսս աշխարհ-2016» տիտղոսին։ Կիրակի ԱՄՆ-ում անցկացված «Միսս աշխարհ-2016» գեղեցկության մրցույթում երկրորդ տեղում Դոմինիկյան հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսն է, երրորդ տեղում է Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան։

Մրցույթին մասնակցել են 117 գեղեցկուհիներ։


© armedia.am