Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել:
Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: