ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնեցրել են Հալեպից խաղաղ բնակչության տարհանման բանաձևի տեքստը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է РИА Новости-ն:
«Կա բանաձևի նախագծի լավ տեքստ, որի շուրջ կքվեարկենք դեկտեմբերի 19-ին», -հայտարարել է Չուրկինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեմ էր հանդես եկել Ֆրանսիայի առաջարկած բանաձև նախագծին, որը ենթադրում էր Արևելյան Հալեպում միջազգային դիտորդների տեղակայում: