Լիբանանի նախագահը հաստատել է տարբեր կրոններ ներկայացնող 30 մարդուց կազմված երկրի կառավարության կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ, փոխանցում է լիբանանյան NNA գործակալությունը:
Նշենք, որ 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Վերջինս համարվում է վարչապետին մոտ կանգնած անձնավորություն, նա նախկինում զբաղեցրել է վարչական զարգացման նախարարի պաշտոնը, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է, փոխանցում է armenianweekly.com-ը:
Քաղաքական վակուումը Լիբանանում շարունակվում էր շուրջ 2.5 տարի: Երկրի ղեկավար հաջողվել է ընտրել հոկտեմբերի 31-ին, նոր նախագահ է դարձել գեներալ Միշել Աունը: