Ավստրալիան մտադիր է հանրապետություն դառնալ

11:47     19 դեկտեմբերի, 2016

Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու կառավարման ավարտից հետո Ավստրալիան պետք է դառնա հանրապետություն, փոխանցում է ВВС-ն:

«Ավստրալացիների ճնշող մեծամասնությունը թագուհուց բացի չի ճանաչում պետության այլ ղեկավարի: Ես չեմ հավատում, որ ավստրալացիները կողջունեն ևս մեկ հանրաքվեի անցկացմանը նրա կառավարման ընթացքում»,- հայտարարել է վարչապետը։

Նշենք, որ Ավստրալիան հանդիսանում է սահմանադրական միապետություն՝  Եղիսաբեթ II-ի գլխավորությամբ: Սակայն բրիտանական միապետական իշխանությունը Ավստրալիայում հիմնական խորհրդանշական բնույթ է կրում:


© armedia.am