Ջոն Քերին ներողություն է խնդրել Թուրքիայից «անհիմն մեղադրանքների» համար

13:50     19 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ - CIA) և պետքարտուղար Ջոն Քերին ներողություն են  խնդրել Թուրքիայից վերջինիս «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմապերության հետ նավթի առևտուր իրականացնելու մեջ անհիմն մեղադրելու համար:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah»-ին Քերին դեռևս 2014-ին ՄԱԿ-ում Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուին ասել էր, որ ամերիկյան կողմի ձեռքում կան տեղեկություններ և լուսանկարներ, ըստ որոնց՝ Թուրքիան ԻՊ-ից  նավթ է գնում: Ապա Քերին  նշյալ տեղեկությունները և լուսանկարները  փաթեթի տեսքով հանձնել է թուրքական կողմին: Վերջինս էլ դրանք փոխանցել է երկրի հետախուզության ծառայությանը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ լուսանկարներում պատկերված են եղել Թուրքիայի Քիլիս քաղաքի շինարարական բեռների փոխադրման համար նախատեսված բեռնատարները:


© armedia.am