«ԴԱԻՇ»-ը 1 մլն դոլար գլխագին է սահմանել քուրդ կին մարտիկի համար

15:47     19 դեկտեմբերի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել Եվրոպայում բնակվող իր հետևորդներին սպանել իսլամիստների դեմ կռվող քուրդ կնոջը՝ Ջոաննա Փալանիին:

Ինչպես հաղորդում է Al Arabiya.Net-ը՝ խմբավորման անդամները հայտարարել են, որ  նա, ով կսպանի Դանիայից Սիրիա մեկնած ու ԻՊ-ի դեմ կռվող քուրդ մարտիկին, կպարգևատրվի 1 մլն դոլարով:

Նշվում է, որ Կոպենհագենի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել Փալանիի դեմ՝ Դանիայի օրենսդրությունը խախտելու ու Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվելու համար:

23-ամյա աղջիկը մեկնել է Սիրիա պայքարելու քրդերի հետ «բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանության համար», և ավելի վաղ հայտարարել էր, որ իսլամիստ ահաբեկիչներին սպանելը շատ հեշտ է:


© armedia.am