Ադրբեջանում ԵՄ դեսպան Մառլենա Մարդը հերքել է Բաքվում միջկրոնական հանդուրժողականության գիտաժողովի հետնաբեմում իր հայտարարությունների մասին Trend գործակալության տարածած տեղեկությունը։ ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ես ուզում եմ պարզաբանել, որ ես տեղեկություններ չունեմ Բաքվի պլատֆորմի անդամներից որևէ մեկի շուրջ տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ կարևոր է խթանել երկու տարբեր խմբերի միջև երկխոսությանը նաև բարդ թեմաների շուրջ, բայց ես տեղեկություններ չունեմ Բաքվի պլատֆորմի մասին։ Ուստի, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել կամ գնահատական տալ նրանց աշխատանքին»:
Դեկտեմբերի 15-ին ադրբեջանական կայքը հոդված էր հրապարակել «Ադրբեջանում ԵՄ գրասենյակը վերաբերմունք է հայտնել Բաքվի երիտասարդական պլատֆորմի հայ անդամի կալանքի հարցով» վերնագրով։