Զինված հարձակումից հետո Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի կայնքը փրկել չի հաջողվել։
Ինչպես հայտնում է News.am-ը, թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում Կամչատկային վերաբերող ցուցահանդեսի ժամանակ մի երիտասարդ է մտել սրահ, ներկայացել որպես ոստիկան եւ հետեւից կրակել ամբիոնի մոտ ելույթ ունեցող դեսպանի վրա։
Այնուհետ երիտասարդը ներկաներին դուրս է հանել սրահից, որից հետո կրկին կրակոցների ձայներ են լսվել։
Ոստիկանության կողմից վնասազերծված զինված անձը բղավել է Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ։