Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

23:32     19 դեկտեմբերի, 2016

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Մոսկվա: Այս մասին  ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի դեսպանատան աղբյուրը:

«Նախարարը ժամանել է Մոսկվա», - ասել է աղբյուրը:

Երեքշաբթի Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ կմասնակցի եռակողմ բանակցությունների:

Երկուշաբթի Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝  դեսպանը ծանր վիրավորվել է հրապարակային միջոցառման ժամանակ և ավելի ուշ մահացել:


© armedia.am