Բեռլինի արևմտյան հատվածում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարի վարորդը մեքենայով բախվել էր շուկայում հավաքված ամբոխին:
Վերջին տվյալներով՝ միջադեպի արդյունքում զոհվել է 12 մարդ, ևս 48-ը հոսպիտալացվել են, փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ բեռնատարի ղեկին ենթադրաբար եղել է փախստական Աֆղանստանից կամ Պակիստանից:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը խոստովանել է, որ «շատ բան է խոսում» ահաբեկչության վարկածի օգտին։