Ընտրիչների կոլեգիան Դոնալդ Թրամփին ընտրել է ԱՄՆ նախագահ

10:01     20 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ ընտրիչների կոլեգիան պաշտոնապես ընտրել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ 45-րդ նախագահ, հայտնում է BBC-ն։

Կոլեգիայի ավելի քան 270 անդամ քվեարկել է Թրամփի օգտին. դա անհրաժեշտ նվազագույն շեմն էր: Ընտրիչների քվեարկությունն անցկացվել է Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ակցիաների ֆոնին։ Ընտրիչներից շատերին կոչ էր արվում քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին՝ բացի Թրամփից:


© armedia.am