Պուտինը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը

10:33     20 դեկտեմբերի, 2016

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը նպատակ ունի խանգարելու ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և Սիրիայում խաղաղ գործընթացին, փոխանցում է РИА Новости-ն:

«Դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը: Եվ խմբավորումները իրենց վրա դա կզգան», - ընդգծել է Պուտինը:

Նշենք, որ Ռուսաստանի դեսպանի սպանության հետաքննության համար Մոսկվան Անկարա քննչական խումբ կուղարկի:


© armedia.am