Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կապակցությամբ ձերբակալվել է 5 մարդ

11:06     20 դեկտեմբերի, 2016

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ձերբակալվել է 5 մարդ՝ այդ թվում նաև կասկածյալի հայրը, մայրը և քույրը, հայտնում է NTV Turk-ը:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է դեսպանի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կատարվածն որակել է որպես ահաբեկչություն:

 


© armedia.am