Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ձերբակալվել է 5 մարդ՝ այդ թվում նաև կասկածյալի հայրը, մայրը և քույրը, հայտնում է NTV Turk-ը:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է դեսպանի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կատարվածն որակել է որպես ահաբեկչություն: