Աֆղանստանում իրավիճակը կտրուկ վատացել է․ ՄԱԿ

11:49     20 դեկտեմբերի, 2016

2016 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ դարձել է ներքին փախստական։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար գործողությունները համակարգող վարչության զեկույցում։

ՄԱԿ ԱԽ զեկույցի համաձայն՝ 2016 թվականին կտրուկ աճել է կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման իսլամիստների միջև ռազմական բախումները։ 2015 թվականի համեմատ՝ բախումների թիվն աճել է 22 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2007 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ը սկսել է վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը։

Հաղորդվում է, որ չնայած բանակին հաջողվում է դեռևս վերահսկել շրջանների բոլոր կենտրոնները, բայց «Թալիբան»-ը նոր դիրքեր է գրավում։

 


© armedia.am