Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը

12:13     20 դեկտեմբերի, 2016

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է իր, ինչպես նաև երկրի տարածքում գործող գլխավոր հյուպատոսությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին, փոխանցում է Интерфакс-ը:

Նման որոշման պատճառները չեն նշվում, սակայն վերլուծաբանները կարծում են, որ այն պայմանավորված է նախօրեին Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա զինված հարձակման փորձով:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է 1994 թվականին ծնված ոստիկանության ծառայող Մևլյութ Մերթ Ալթընթաշը։ Նա ոչնչացվել է։


© armedia.am