Ռուսաստանը և Թուրքիան ռուս դեսպանի սպանությունը հետաքննելու համար համատեղ հանձնաժողով կստեղծեն

12:17     20 դեկտեմբերի, 2016

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին դեպքից հետո ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է հետաքննության փուլում համատեղ հանձնաժողով ստեղծել: Էրդողանը դրական է արձագանքել Պուտինի առաջարկին: Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ համատեղ հանձնաժողովը կհիմնվի շատ կարճ ժամանակում:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Հարձակումն իրականցրած անձը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է  թանգարան, Կառլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Մարդասպանը վնասազերծված է:

 


© armedia.am