ԵԱՏՄ-ին մեր 2 տարվա անդամակցությունը ցույց է տալիս, որ այդ անդամակցության քաղաքական որոշումը ճիշտ էր երկու պատճառով: «Առաջինը, մենք օգուտներ ունենք, որոնք արդեն տեսանելի են, և երկրորդը, ինչպես նախագահն էր ասել, մեր խնդիրները շատ ավելի շատ և խորը կլինեին, եթե մենք չանդամակցեինք», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտությունների և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Աաֆարյանը:
«Չանդամակցելու դեպքում, օրինակ, գազի գինը կլիներ թանկ, գյուղմթերքի արտահանման համար մաքսատուրք կգանձվեին սահմանին, ինչն էապես կթանկացներ գյուղմթերքը, և հետևաբար կիջեցներ վերջինիս գրավչությունը եվրասիական շուկայի համար: Ներդրումների մասին Հայաստանում ընդհանրապես խոսք չէր լինի, քանի որ մենք կլինեինք օտար տնտեսական տար եվրասիական դաշտի համար: Մենք կլինեինք ավելի փխրուն անվտանգության համակարգում, քան այսօր», - հավելեց փորձագետը:
Փորձագետի կարծիքով՝ ոչ մի վատ բան չկա նրանում, որ Հայաստանը Եվրոպայի հետ բանակցություններ է վարում՝ մեր տնտեսական ռեժիմը ԵՄ-ին էլ ավելի հարմարացնելու համար. դա տանում է մեր մրցունակության աճին: Սակայն, դա պետք է արվի աստիճանաբար, քանի որ եթե դա արվի ռադիկալ միջոցներով, մեր ապրանքների մեծ մասը կդառնա անմրցունակ: