Ամանորին մնացել են հաշվված օրեր, ուստի ճիշտ ժամանակն է՝ հասկանալու ինչպես և որտեղ եք անցկացնելու տարվա ամենամասսայական տոնը:
«Արմեդիա» թիմը որոշել է օգնել ձեզ այդ հարցում՝ ներկայացնելով Ամանորի ծրագրեր նախապատրաստած հայաստանյան մի քանի զվարճանքի կենտրոնների առաջարկները:
Եթե Նոր տարին որոշել եք դիմավորել նույնքան կրակոտ, որքան և 2017թ.-ը խորհրդանշող աքլորն է, ապա երևանյան ակումբները ձեզ համար են:
Երևանի ջազի խորհրդանիշ համարվող «Մալխաս ակումբի» դռները բաց են ջազի սիրահարների համար: Անձի համար վճարելով 15000 դրամ մուտքի գումար, դուք ինքներդ կարողեք որոշել՝ Նոր տարին դիմավորել ուտելիքներով առա՞տ, թե ՝ ոչ:
Ջազ, բլյուզ, ռոք, դասական, էթնո երաժշտության սիրահարների համար հետաքրքիր կլինի նաև «Մեցցո Քլասիք Հաուս» ակումբը, որտեղ Ամանորի գիշերը մուտքի գումարը մեկ անձի համար կարժենա 20 000, 30 000 և 40 000 դրամ: Ի տարբերություն նախորդ առաջարկի, գնային յուրաքանչյուր փաթեթն ունի իր ճաշատեսակները: Ընտրությունը ձերն է:
«Ջոս» ակումբն Ամանորյա գիշերն անմոռանալի դարձնելու երեք առաջարկ ունի՝ ռեստորանում, ակումբում և լաունջ բարում, համապատասխանաբար 35 000, 20 000, 15 000 դրամ մուտքի գումարով:
Կարծում ենք, բերված օրինակները բավարար են երևանյան ակումբների ու ռեստորանների ամանորյա գներին ծանոթանալու համար:
Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել քաղաքային եռուզեռից հեռու, ապա ստորև բերված առաջարկները հենց ձեզ համար են:
Աղվերանի տարբեր հյուրանոցներում 5-7 օր տևողությամբ տոնական փաթեթներն արժեն 500 000- 600 000 դրամ:
Պետք է նշել, որ մարզերի հանգստյան տներում այս օրերին կարելի է հանդիպել նաև զեղչերի: Այսպես, Դիլիջիանի Best Western Paradise Dilijan հանգստյան տանը 2 անձի համար նախատեսված 58 000 դրամի փոխարեն կարելի է վճարել 22 000 դրամ, Ծաղկաձորի Multi Rest House-ում՝ 24 000 դրամ 40 000 –ի փոխարեն: Արցախի Europe հյուրանոցիայի համալիրում Ամանորը կարելի է անցկացնել 50 % զեղչով՝ վճարելով մեկ անձի համար 110 000 դրամ 220 000 դրամի փոխարեն:
Տարբերակները շատ են, գները՝ հասկանալի: Մաղթում ենք ձեզ ուրախ Նոր Տարի: