ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ արևելյան Հալեպից տարհանումը կավարտվի 2 օրից: Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի, Իրանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո:
Լավրովը նշել է, որ այդ երեք երկրների ջանքերի համակարգումը թույլ է տվել քաղաքացիական բնակչության մեծ մասի խաղաղ տարհանում իրականացնել: Գործին աջակցել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները, փոխանցում է Panorama.am-ը:
Լավրովը նաև հայտարարել է, որ այդ երեք երկրները պատրաստ են երաշխավորներ դառնալ սիրիական ընդդիմության ու իշխանության միջև համաձայնագրի համար:
«Նախարարները կարևորում են կրակի դադարեցման ռեժիմի ընդլայնումը, հումանիտար օգնության հասանելիության ապահովումը, Սիրիայում քաղաքացիական բնակչության ազատ տեղակայումը»,-ասել է նա: