ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու համար Ռուսաստանին ԱՄՆ-ում ընտրական գործընթացին միջամտելու հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին։
«Միջազգային իրավունքը, այդ թվում օրենքները, որոնք վերաբերվում են զինված հակամարտություններին, տարածվում են նաև կիբերատարածությունում գործողութոյւնների վրա», - ասվում է հոկտեմբերի 31-ի ուղերձում։ Հեռուստաալիքը նշում է, որ Սպիտակ տանը հաստատել են, որ Օբաման կիրառել է «կարմիր հեռախոսը»։
Նշենք, որ «կարմիր հեռախոսը» օտագործվում է միայն արտակարգ դեպքերում, և Օբամայի վարչակազմի կողմից այն մինչ այդ չէր օգտագործվել: