ԻՊ-ն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը

13:37     21 դեկտեմբերի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բեռլինում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Համապատասխան հաղորդագրությունը տարածվել է ջիհադականների հետ կապված ինտերնետ-ռեսուրսում:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինի արևմտյան հատվածում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի տարածքում հավաքաված մարդկանց։ Զոհվել էր 12 և հոսպիտալացվել 48 մարդ։ Գերմանիայի իշխանությունները դա որակել էին որպես ահաբեկչություն։


© armedia.am