Կիևում Փարաջանովի անունով փողոց և նրբանցք են անվանակոչել

12:53     21 դեկտեմբերի, 2016

Կիևի քաղաքային խորհրդի դեկտեմբերի 20-ին կայացած նիստում մի շարք փողոցներ է որոշվել վերանվանել: Այդ մասին ասվում է քաղխորհրդի կայքէջում:

Վերանված փողոցների թվում է նաև Շահումյանի անվան նրբանցքը Շևչենկոյի շրջանում, որը վերանվանվել է Սերգեյ Փարաջանովի անունով:

Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարին Շահումյանի փողոցը Կիևում վերանվանվել է Փարաջանովի փողոց:


© armedia.am