Ռուսաստանի դեսպանին սպանած ոստիկանը նախկինում ապահովելիս է եղել Էրդողանի անվտանգությունը

16:24     21 դեկտեմբերի, 2016

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանած թուրք ոստիկանն ավելի վաղ ապահովելիս է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Hurriyet թերթի փոխանցմամբ՝ 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը ոչնչացվել է ոստիկանության կողմից սպանությունը կատարելուց հետո, ռազմական հեղաշրջման փորձից հետո առնվազն 8 անգամ ծառայություն է իրականացրել այն միջոցառումներում, որոնց մասնակցել է Էրդողանը:

Դրանց ժամանակ, ճիշտ է, նա չի մտել Էրդողանի անձնական անվտանգությունը ապահովող թիմի մեջ, սակայն մասնակցել է նախագահի անվտանգության ապահովման ոստիկանական գործողություններին:


© armedia.am