ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությանը: Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է դեկտեմբերի 21-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Փաստաթղթով թույլատրվում է ֆինանսների նախարարությանը վերոնշյալ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններում փոփոխություններ կատարել փաստաթղթում, եթե դրանք սկզբունքային չեն:
«Նպատակահարմար համարել վերոնշյալ պայմանագրի ստորագրումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում»,-ասվում է փաստաթղթում:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: