ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել հատուկ մարմնի ստեղծմանը, որը կօգնի Սիրիայում լրջագույն հանցագործությունների համար պատասխանատունի նկատմամբ հետաքննություն իրականացնելուն: Հարցերի շրջանակն, որով կզբաղվի նորաստեղծ մարմինը, 20 օրվա ընթացքում կորոշի գլխավոր քարտուղարը, գրում է Корреспондент-ը:
Բանաձևին կողմ են քվեարկել ասամբլեայի անդամ 105 պետություններ։ 15 պետություններ, այդ թվում Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Չինաստանը, Կուբան և Վենեսուելան, դեմ են հանդես եկել բանաձևին։ 52 երկրների ներկայացուցիչներ ձեռնպահ են մնացել։