Մոսկվայի «Կոլոմենսկայա» կայարանի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, հայտնում է lenta.ru-ն։
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան մետրոյի անցումի հարավային հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելիս. պայթել է գազի խողովակը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է շուտ մարել: