Ռուսաստանի դեսպանին սպանած թուրք ոստիկանի հարազատներն ազատ են արձակվել

16:36     22 դեկտեմբերի, 2016

Անկարայի դատախազությունը ազատ է արձակել Ռուսաստանի դեսպանին սպանած ոստիկան Մևլութ Մարթ Ալթընթաշի ձերբակալված հարազատներին: CNN Turk հեռուստաալիքի տվյալներով՝ Ալթընթաշի հորը, մորը, խորթ քրոջը և ևս 3 հարազատներին ազատ են արձակել ցուցմունքներ տալուց հետո:

Ինչպես գրում է Star պարբերականը, նախագահ Էրդողանը արդեն հայտարարել է, որ քննիչները հաստատել են Ալթնթաշի և գյուլենականների միջև կապը:


© armedia.am