«Մահ Չինաստանից» գրքի հեղինակը դարձել է առևտրային հարցերով Թրամփի խորհրդական

18:19     22 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը որպես առևտրային հարցերով խորհրդական է նշանակել տնտեսագետ Փիթեր Նավարոյին, ով կգլխավորի Սպիտակ տան ազգային առևտրային խորհուրդը:

Նշենք, որ այս նորաստեղծ կառույցի հիմնական առաքելությունը լինելու է առևտրային բանակցությունների ժամանակ նախագահին խորհրդատվություն տրամադրելը և տնտեսության արդյունաբերական և ռազմական ոլորտների գնահատումը:

Հատկանշական է, որ կառույցը գլխավորելու է Նավարոն, ով աչքի է ընկել Չինաստանի նկատմամբ  բավականին կոշտ դիրքորոշմամբ: Նա հանդիսանում է «Մահ Չինաստանից. ինչպես ԱՄՆ-ը կորցրեց իր արդյունաբերական հիմքը» գրքի հեղինակը:


© armedia.am