ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը որպես առևտրային հարցերով խորհրդական է նշանակել տնտեսագետ Փիթեր Նավարոյին, ով կգլխավորի Սպիտակ տան ազգային առևտրային խորհուրդը:
Նշենք, որ այս նորաստեղծ կառույցի հիմնական առաքելությունը լինելու է առևտրային բանակցությունների ժամանակ նախագահին խորհրդատվություն տրամադրելը և տնտեսության արդյունաբերական և ռազմական ոլորտների գնահատումը:
Հատկանշական է, որ կառույցը գլխավորելու է Նավարոն, ով աչքի է ընկել Չինաստանի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ: Նա հանդիսանում է «Մահ Չինաստանից. ինչպես ԱՄՆ-ը կորցրեց իր արդյունաբերական հիմքը» գրքի հեղինակը: