Բեռլինի ահաբեկչի մասին տեղեկությունների համար €100.000 պարգևավճար է նշանակվել

17:42     22 դեկտեմբերի, 2016

Բեռլինում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդու մասին տեղեկությունների համար 100 հազար եվրո պարգևավաճար է նշանակվել, հայտնում է ren.tv-ն: Գերմանական ոստիկանությունը փնտում է Թունիսի քաղաքացու, որի անձնական փաստաթղթերը գտնվել են սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց ամբոխին մխրճված բեռնատարի մեջ: Կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Շենգենյան գոտու ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Միջադեպի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 48 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 


© armedia.am