Թուրքիայում ապամոնտաժել են Աթաթուրքի արձանը

09:49     23 դեկտեմբերի, 2016

Թուրքական Ռիզե քաղաքում ապամոնտաժել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, հայտնում է haqqin.az-ը:

Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, թուրքական իշխանությունները որոշել են արձանի փոխարեն հրապարակում կանգնեցնել 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին նվիրված հուշարձան:


© armedia.am