Հալեպից և Իդլիբի շրջանի երկու բնակավայրերից խաղաղ բնակչության տարհանումը ավարտված է: Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Քրիստ Ամսոթրոնգը:
«Խաղաղ բնակիչները, ովքեր ցանկացել են, վիրավորները և ռազմական գործողություններին մասնակիցները տարհանվել են», - հայտնել է նա:
Նշենք, որ տարհանման մեկ շաբաթ տևած գործողությունը իրականացվել է Սիրիական արաբական Կարմիր Կիսամահիկի հետ համատեղ: