ԱՄՆ-ում պատժել են Քլինթոնի օգտին չքվեարկած ընտրիչներին

11:29     23 դեկտեմբերի, 2016

Վաշինգտոնում 4 ընտրիչներ, ովքեր հրաժարվել են քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին, տուգանվել են 1000 դոլարով, հայտնում է Associated Press-ը՝ ԱՄՆ Պետդեպին հղումով։

Հաղորդվում է, որ «անբարեխիղճ» ընտրիչները պետք է տուգանքը վճարեն 60 օրվա ընթացքում, այլապես գերատեսչությունը դատարան կդիմին: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ընտրիչները ստորագրում են պարտավորագիր, որ կքվեարկեն կուսակցության առաջադրած նախագահի և փոխնախագահի թեկնածուների օգտին։

Նշենք, որ օրինախախտներից 3-ն իրենց ձայնը տվել են նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի, չորրորդը՝ հնդկացի Հավատքի աֆրիկյան արծվի օգտին։ 


© armedia.am