Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին և «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադևոսյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարևորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը: